Մցխեթայի Ջվարի մենաստանը 2 օր է փակ է

Մցխեթայի Ջվարի մենաստանն արդեն 2 օր է փակ է: Զբոսաշրջիկներին և հավատացյալներին չի թույլատրվում մուտք գործել տարածք:

Պատրիարքարանից նախօրեին հայտարարել էին, որ մենաստանը փակելու պատճառը փողոցային առևտրականների ստեղծած իրավիճակն է: Ըստ հոգևորականների՝ տաճարի տարածքում առևտրականների գործունեությունը խոչընդոտում է եկեղեցական ծառայությանը։

Մինչդեռ առևտրականներն ասում են, թե որևէ օրենք չեն խախտում և անհասկանալի վիճակում են հայտնվել:

Ակնկալվում է, որ մենաստանը փակելու վերաբերյալ հայտարարություն կարվի այսօր: