Փարվանայում երկրաշարժ է արձանագրվել

Մարտի 24-ի վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանում։  

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շրջանի Փարվանա գյուղում։

Վրաստանի սեյսմիկ դիտարկման ծառայության տվյալներով՝ստորգետնյա ցնցումները կրկնվել են մի քանի անգամ։ Առաջին անգամ երկրաշարժի ուժգնությունը կազմել է  3,7 մագնիտուդ։

Ծալկայում ևս նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել երեկ՝ մարտի 23-ին:

Թողնել պատասխան