Նախնական գնահատմամբ՝ հուլիսին Վրաստանի տնտեսական ցուցանիշները նվազել են 5,5 տոկոսով

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեի հայտարարությամբ՝ նախնական գնահատմամբ հուլիսին Վրաստանի տնտեսական ցուցանիշները նվազել են 5,5 տոկոսով:

Ըստ Թոդրաձեի՝ հունվար-հուլիս ամիսներին տնտեսության միջին իրական աճը բացասական է և կազմում է -5,8 տոկոս:

«Նախնական գնահատմամբ՝ հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական ՀՆԱ աճը որոշ չափով դանդաղել է և հետևաբար տնտեսությունը նվազել է 5,5 տոկոսով: Վերջին 7 ամիսների միջին իրական աճը կազմում է -5,8 տոկոս»,- հայտարարել է Վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն: