Փոփոխություններ Վրաստանի կառավարությունում. 18-ի փոխարեն 14 նախարարություն

Բացի կադրային փոփոխություններից կառավարությունը նախատեսել է նաև կառուցվածքային փոփոխություններ: Հատուկ ասուլիսի ժամանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ դրանց արդյունքում 18-ի փոխարեն 14 նախարարություն կմնա: Մասնավորապես՝ Էներգետիկայի նախարարությունը կմիանա էկոնոմիկայի նախարարությանը, նույն գերատեսչության կազմի մեջ կմտնի նաև Շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարարության բնական պաշարների տնօրինման բաժինը:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը կզբաղեցնի Դմիտրի Քումսիշվիլին, ով կպահպանի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը  և կհամակարգի տնտեսական հարցերով զբաղվող թիմի գործունեությունը:

Թողնել պատասխան