Վաղը կմեկնարկի Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը

Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ աշնանային նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը և ավարտվում՝ դեկտմեբերի վերջին ուրբաթ օրը:

Կանոնակարգի համաձայն՝ սեպտմբերի 1-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը: Նիստի օրակարգը հայտնի կդառնա այսօր՝ բյուրոյի նիստի ավարտից հետո:

Վաղվա լիագումար նիստը, ինչպես նաև այսօրվա բյուրոյի նիստը կղեկավարի խորհդարանի փոխխոսնակը, քանի որ խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Արչիլ Թալակվաձեն ինքնամեկուսացման մեջ է. նրա թիկնապահի մոտ կորոնավիրուս է հաստատվել