Արչիլ Թալակվաձեն ինքնամեկուսացման մեջ է. նրա թիկնապահի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի թիկնապահի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկատվությունը հաստատում են խորհրդարանի մամուլի ծառայությունում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհրդրանի նախագահը, նրա ընտանիքի անդամները և թիկնապահի հետ շփվող այլ անձինք PCR թեստ են հանձնել, պատասխանը բացասական է:

Արչիլ Թալակվաձեն այժմ ինքնամեկուսացման մեջ է:

Երեկ «Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ կուսակցության կենտրոնական գրասենյակի հավաքարարներից մեկի մոտ նույնպես կորոնավիրուս է հաստատվել: