Կորոնավիրուսը Վրաստանում. հունվարի 11-ի տվյալները

Հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  5 486 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը  968 313-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 893 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 916 421   մարդ։

Վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 14 264:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.53%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.1%, վերջին 7 օրվանը՝ 9.63%: