Առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Վրաստանում առաջիկա օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի 33 աստիճան։ Այս մասին interpressnews-ին տեղեկացրել են Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունից:

Օդերևութաբանների տեղեկատվությամբ, մինչև օգոստոսի 17-ը Վրաստանում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն որոշ շրջաններում կարճատև անձրևներ կգրանցվեն:

Արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կլինի 30 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում օգոստոսի 17-ին հնարավոր է այն հասնի 32-33 աստիճանի:

Օգոստոսի 18-ին անկայուն եղանակ է կանխատեսվում, որոշ վայրերում այն կուղեկցվի ամպրոպով և կայծակով: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:

Թողնել պատասխան