Մահացած 54-ամյա կնոջ հարազատները մեղադրում են «Արամյանցի» բժշկին

54-ամյա կնոջ մահվան մեջ ընտանիքի անդամները մեղադրում են Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի (հայտնի որպես «Արամյանցի» հիվանդանոց) բժշկին:

Ambebi.ge-ի հետ զրույցում մահացած Նանա Շալվաշվիլիի ամուսինը՝ Դավիթ Շալվաշվիլին, պատմել է, որ կնոջը գլխապտույտի պատճառով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հերթապահում էր նյարդավիրաբույժ Լիա Լուրսմանաշվիլի: Ըստ Դավիթ Շալվաշվիլիի, վերջինս կնոջը դուրս է գրել՝ նրանից որևէ անալիզ չվերցնելով․ «փաստացի ազատվել են»:

«Չորեքշաբթի առավոտյան կինս իրեն վատ զգաց, գլխապտույտ ու սրտխառնոց ուներ: Շտապ օգնություն կանչեցինք և կնոջս տեղափոխեցին «Արամյանցի» հիվանդանոց: Անեմիա (սակավարյունություն) ախտորոշեցին՝ հեմոգլոբինը 54 էր և դեղեր նշանակեցին: Բժիշկ Լիա Լուրսմանիշվիլին ասաց, որ հետազոտությունն ամբողջովին իրականացվել է, ստուգվել են նաև երիկամները: Ուրբաթ օրը նա մեզ տեղեկացրեց, որ կիրակի դուրս կգրեն, սակայն այդ ընթացքում նա տեղում չէր: Կես ժամ էր անցել, երբ տուն էինք եկել, կինս միանգամից անջատվեց: Շտապ օգնություն կանչեցինք, տեղափոխեցինք «Էվեքս» կլինիկա, բայց արդեն ուշ էր: Այստեղ ասացին, որ մահվան պատճառները դժվար է հստակեցնել, հավանաբար ինչ-որ վիրուս է օրգանիզմում»,-ասում է մահացածի ամուսին Դավիթ Շալվաշվիլին:

Ի պատասխան մեղադրանքներին, բժիշկ Լիա Լուրսմանիշվիլին հայտարարել է, որ հիվանդին անհրաժեշտ ստուգումներն անցկացվել են, նշանակվել  է համապատասխան բուժում:

Թողնել պատասխան