Ինքնամեկուսացման կարգը խախտելու համար կարանտինային գոտի տեղափոխված 99 անձ կա

Վրաստանում ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են 24 ժամ աշխատել արտակարգ ռեժիմով, և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, ակտիվորեն վերահսկել Վրաստանի տարածքում ինքնամեկուսացված քաղաքացիներին: Ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համատեղ մոնիտորինգի արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում  բացահայտվել են ինքնամեկուսացման կանոնների խախտման 28 նոր դեպք:

Այս պահի դրությամբ՝ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար 99 մարդ տեղափոխվել է կարանտինային գոտի:

ՆԳՆ-ն նշում է, որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնները՝ հանրային առողջության ոլորտում և հարգել Հանրային առողջապահության ծառայության որոշումները: Ներքին գործերի նախարարությունը կրկին հորդորում է քաղաքացիներին իրականացնել բարձր հանրային պատասխանատվություն և պահպանել այդ կանոնակարգերը: