Այսօրվանից արգելվում է օտարերկրացիների մուտքը Վրաստան

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում արգելվում է օտարերկրացիների մուտքը Վրաստան: Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ մարտի 18-ից Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները:

Որոշումը կայացվել է մի քանի օր առաջ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված համակարգող խորհրդի կողմից: Ինչպես հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին, Վրաստանի քաղաքացիները, եթե ցանկանում են վերադառնալ տուն, կարող են օգտվել «Վրացական ավիաուղիների» կամ «Թուրքական ավիաուղիների» կողմից գործարկվող չվերթներից: