Իշխանությունները Բեռլինի պատ են կառուցել. Բիծաձե

«Իշխանությունները Ռուսթավելիի կենտրոնում Բեռլինի պատ են կառուցել` սեփական ժողովրդից թաքնվելու նպատակով»,- այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական շարժման» առաջնորդներից Անզոր Բիծաձեն:

Վերջինիս խոսքով, այսօրվա տեսարանը երկար կմնա մարդկանց հիշողության մեջ:

«Սեփական ժողովրդի հետ երկխոսություն սկսելու փոխարեն իշխանությունները Բեռլինի պատ են կառուցել Ռուսթավելիի կենտրոնում, որը «Վրացական երազանքի» պատգամավորներին և մնացած Վրաստանին բաժանում է իրարից: Ինչ ասես չենք տեսել Ռուսթավելիի պողոտայում, սակայն այսօրվա ցինիկ և ցավալի տեսարանը երևի երկար կմնա մեր հիշողության մեջ»,- հայտարարել է Բիծաձեն: