«Վրաստանի բանկը» զբոսաշրջության զարգացման համար 1 մլն լարի է հատկացնում

«Վրաստանի բանկը» շարունակում է աջակցել երկրում զբոսաշրջության զարգացմանը, այդ նպատակով 1 միլիոն լարի տրամադրելու մասին որոշում է կայացրել: Այս մասին ասված է բանկի տարածած հայտարարությունում:

«Վրաստանի բանկի» համար զբոսաշրջությունն առաջնային ուղղություն է, կարևոր է նաև ոլորտի աջակցությունը:

«Կարևոր է հատկապես այս շրջանում նպաստել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։  Բանկի կողմից 2018-ին զբոսաշրջային հատվածին հատկացված 150 մլն դոլարից զատ այ-մ հավելյալ 1 մլն լարի է տրամադրվում ամառային սեզոնին տուրիզմը խթանելու համար։ Մենք կարծում ենք, որ տուրիզմի արագ զարգացումը երկրի տնտեսական զարգացման նախապայմանն է», — հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն:

Բանկը դեռևս չի հստակեցրել, թե ինչի վրա է ծախսվելու նշված գումարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, հուլիսի 8-ից մինչև տարեվերջ Ռուսաստան-Վրաստան և հակառակ ուղղությամբ արգելվում է ավիափոխադրումները, ինչն էլ փորձագետների գնահատմամբ, լուրջ բացասական ազդեցություն կունենա երկրի զբոսաշրջության վրա: