«Վրացական երազանք»-ը հասարակությունից «կարմիր քարտ» է ստացել

Ժողովրդավարական աուդիտի կենտրոնի ղեկավար Արմազ Ախվլեդիանին անդրադառնալով նախագահական ընտրություններին, նշել է, որ իշխող «Վրացական երազանք»-ը հիմնականում պարտված է, քանի որ հենց առաջին փուլում հասարակության կողմից «կարմիր քարտ»է ստացել:

«Կարծում եմ՝ «Վրացական երազանք»-ը բոլոր դեպքերում էականորեն պարտված է, քանի որ առաջին փուլում արդեն իսկ ստացել է հասարակության «կարմիր քարտ»-ը, որը խոսում է «Վրացական երազանքի» երազանքների ավարտի մասին», — ասել է Ախվլեդիանին:

Ախվլեդիանին ընդգծել է, որ նախընտրական միջավայրն անցնում է անարդար և անհավասար պայմաններում, երբ «Վրացական երազանք»-ը անտեսում է երկրի հասարակ քաղաքացու շահը:

Արմազ Ախվլեդիանին իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին քննադատել է հատկապես վրաց-ռուսական պատերազմի մասին նրա հայտարարությունների համար: