Սաակաշվիլին, թերևս, լրացուցիչ անկախ փորձաքննության կենթարկվի. նախարար

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, հավանաբար, լրացուցիչ անկախ փորձաքննության կենթարկվի։

Բրեգաձեն նշել է,  որ Սահակաշվիլիի առողջության նկատմամբ հանրային հետաքրքրություն կա, և այդ հետաքրքրությունը բավարարելու համար գերադասելի է ավելի շատ տեղեկություն ունենալ։

«Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակի հետ կապված՝ հատուկ քրեակատարողական ծառայությունն արել է, անում է և ապագայում էլ անելու է հնարավորը՝ ապահովելու համար նրա առողջության իրավունքի պաշտպանությունը։ Նա արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում, այժմ էմպաթիայի հետազոտություն է անցնում, և մենք չենք բացառում մեկ այլ անկախ հետազոտության անցկացումը ևս…»,- ասել է Բրեգաձեն։

Նշենք, որ Սաակաշվիլիին արդեն հետազոտում են «Էմպաթիա» կենտրոնի մասնագետները և արտասահմանյան փորձագետները։ Օգոստոսի 29-ին Սաակաշվիլիին այցելել է ամերիկացի հոգեբույժ, ինչպես նաև ՄԱԿ-ում հավատարմագրված շվեյցարացի դատաբժշկական փորձագետ, որը մի քանի օրից պետք է զեկույց պատրաստի այն մասին, թե ինչ բուժման կարիք ունի Սաակաշվիլին, և արդյո՞ք անհրաժեշտ է նրան տեղափոխել արտերկիր։

Արդարադատության նախարարի խոսքով՝ փորձագիտական ​​եզրակացությունը կարող է լինել մի քանի տեսակի, և ինքը չի կարծում, որ վատ սցենար լինի։

Ամերիկացի փորձագետն այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին