«Սուպեր Պումա» փրկարարական ուղղաթիռը կվաճառվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ կառավարությունը գնելու է 3 նոր ուղղաթիռ, որը ձեռք են բերելու 10 տարի առաջ գնված ուղղաթիռը վաճառելու միջոցով։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ «Սուպեր Պումա» ուղղաթիռը չի համապատասխանում փրկարարական տեխնիկական պահանջներին և հագեցած է շքեղ իրերով, այդ իսկ պատճառով էլ որոշում է կայացվել վաճառել։

Հարցին՝ եթե պետությունը չէր կարող օգտագործել «Սուպեր Պումա» ուղղաթիռը, ապա ինչո՞ւ տարիներ առաջ չեն վաճառել, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին պատասխանել է, որ ինքը ներգրավված չի եղել այդ գործընթացում։

Դրանից բացի, Դավիթաշվիլիի խոսքով, այսօր պետական ​​գերատեսչություններն ավելի լավ են պատրաստված արտակարգ իրավիճակներին։

«Պլանավորվում է դրանք փոխարինել ոչ թե շքեղ իրով, այլ տարբեր տեսակի թռչող սարքավորումներով, որոնք կօգտագործվեն փրկարարական գործողություններում, արտակարգ իրավիճակներում կամ այլ գործնական նպատակներով»,- ասել է Դավիթաշվիլին։

Ի դեպ, հայտնի չէ, թե քանի միլիոն կարժենա նոր ուղղաթիռների ձեռքբերումը, հայտնի չէ նաև, թե ինչու է ուղղաթիռը վաճառելու որոշումն այժմ կայացվել, քանի որ նախորդ տարիներին Վրաստանի կառավարությունը նույնպես հայտարարում էր, որ «Սուպեր Պումա» ուղղաթիռի ճշգրտումը կատարվել է, ըստ որի` վերջինս չի համապատասխանում փրկարարական պահանջներին։