Սաակաշվիլին ներում շնորհելու հարցով չի դիմելու Վաշաձեին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներում շնորհելու և Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու խնդրանքով չի դիմելու երկրի նախագահին։

Անդրադառնալով վերջին օրերի արդիական հարցին, ըստ որի, եթե Վաշաձեն ընտրվի նախագահի պաշտոնում, ներում կշնորհի այժմ վտարանդի նախկին նախագահին, Սաակաշվիլին ասել է՝ ինքը այդ հարցով չի դիմելու։

«Ես չեմ պատրաստվում ներում շնորհելու հարցով դիմել նախագահ Մարգվելաշվիլիին (Վրաստանի գործող նախագահ) կամ նախագահ Վաշաձեին (նախագահի թեկնածու, խմբ․)։ Ինձ ներում շնորհելու որևէ կարիք չկա․ ես ոչ մի հանցագործություն չեմ, հավանաբար շփոթում եք ինձ ինչ որ մեկի հետ։ Բացի այդ ես երկիր եմ կառուցել։ Ուղիղ հայտարարում եմ, որ Վաշաձեն ստիպված չի լինի ինձ ներում շնորհել, որեվհետև ես իմ իրավունքները կպաշտպանեմ դատարանում, երբ այն հասցնեմ արդարության», — Ամստերդամից «Ռուսթավի 2»-ի ուղիղ եթերում ասել է Սաակաշվիլին։

Նախկին նախագահը շեշտել է նաև, որ Վրաստանում որևէ պաշտոն չի ցանկանում, սակայն դա չի նշանակում, որ չի արտահայտելու իր դիրքորոշումը։

«Ես փաստացիորեն համարվում եմ տարածաշրջանային մասշտաբով գործող քաղաքական լիդեր, տարածաշրջանի ամենանշանավոր ռեֆորմատորը», — ասել է նա։

Ինչ վերաբերում է անազատության մեջ գտնվող իր իշխանության տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած երբեմնի զինակիցներին ներում շնորհելուն, Սաակաշվիլին ընդամենն ասել է, որ լավ կլինի ազատություն ստանալով չվերադառնան քաղաքականություն, այլև հետևեն իրենց առողջությանը։