Գորիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ զոհ կա։
«Ջիպ» մակնիշի մեքենան Գորիի կենտրոնում՝ Ճավճավաձեի փողոցում, վրաերթի է ենթարկել մորը և երեխային։
Վիրավորները տեղափոխվել են Գորիի կլինիկա։ Երիտասարդ կինը մահացել է կլինիկայում, իսկ 3-ամյա երեխայի առողջական վիճակը ծանր է։
Ողբերգական դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։