Սեպտեմբերի 13-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլի գրեթե բոլոր ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին  անդրադարձել են  Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Ճավճավաձեի պողոտայում տեղի ունեցած կրակոցներին: 

«Interpressnews»-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ վիրավորվել է մի երիտասարդ: Ականատեսների խոսերով` մի քանի կրակոցներ են հնչել: Ավելի ուշ սա հաստատել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 118-րդ ՝ առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու և 236-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և կրելու  փաստով: Հիշեցնենք, որ սա վերջին օրերի նմանօրինակ առաջին դեպքը չէ: Վերջին ժամանակաշրջանում մայրաքաղաք Թբիլիսիում գրանցվել է նման մի քանի դեպք, որոշ դեպքերում` մահվան  ելքով:

Ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին երկրի ապակայունացում է կանխագուշակում, սակայն չի նշել, թե որ կուսակցությունը նման քայլերի կդիմի: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իր հերթին ասել է, որ նախարարը նման հայտարարության համար հիմք է ունեցել և խնդրել է անվտանգության աշխատակցին` կանգնեցնել հեռուստաալիքի լրագրողին:

«Կուրյեր»-ի ուղիղ եթերում «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն ապպակայունացման մեջ մեղադրել է «Միացյալ ազգային շարժմանը»:
«Ազատ դեմոկրատներ» և «Ազգային ֆորում» կուսակցությունների ներկայացուցիչները ՆԳ նախարարին «հիշեցրել» են, որ ընտրություններից մի քանի օր առաջ նման հայտարարությունը սխալ քաղաքական ուղղերձ է: Մղեբրիշվիլիի հայտարարությունը անհասկանալի է նաև նախագահ Մարգվելաշվիլիի համար: Նախագահի մամլո խոսնակը կոչ է արել ՆԳ նախարարին, որպեսզի վերջինս փաստարկված հայտարարություն տարածի:

Միևնույն հեռուստաալիքը տեղեկացնում է նաև, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան  Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Իոսեբ Գոգաշվիլիին մեղադրում է ճնշում գործադրելու և իր թիմի անդամնրի հավաքագրման մեջ: Ալասանիան նշել է, որ Գոգաշվիլին չարաշահել է իր պարտականությունները և «քաղաքական ոստիկանության» դեր է իրականացնում:
Եվրախորհրդարանում ստեղծվել է Վրաստանի բարեկամական խումբ, որի կառավարիչների խորհուրդը համախմբում է Եվրախորհրդարանում առկա բոլոր հիմնական քաղաքական խմբերի ներկայացուցիչներին: Վրաստանի բարեկամական խմբի  կառավարիչների խորհրդի անդամների հետ հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ Ստրասբուրգում պաշտոնական այցով գտնվելու շրջանակներում: Նա շնորհակալություն է հայտնել խմբի ստեղծման կապակցությամբ և հույս հայտնել, այն կօգնի Եվրախորհրդարանի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Խմբի համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Կլեր Մուդի հայտարարության համաձայն՝ խմբի նպատակն է ամրապնդել Եվրամիության, Եվրախորհրդարանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող կապերը՝ տեղեկացնում է «Frontnews» պարբերականը:

«Netgazeti.ge» պարբերականը  անդրադարձել է Հայաստանի Հանրաետությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին: Պարբերականը իր լսարանին տեղեկացնում է  Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ նշանակվելու մասին լուրը: Ներկայացնելով Կարապետյանի կենսագրությունը` լրատվականը գրում է.
«2001 թվականին Կարեն Կրապետյանը հանդիսացել է «Արմրուսգազպրոմ»-ի գլխավոր տնօրեն: 2010-2011 թթ զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: 2011-2012 թվականներին եղել է «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահ, իսկ 2015 թվականին` «Գազպրոմ էներգոհոլդինգ» միջազգային ծրագրի գլխավոր տնօրենի տեղակալ:

«Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը մինչև 2019 թվական Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիային և Հարավային Օսիային կհատկացնի 15 մլրդ ռուբլի: Այս մասին ասված է Ռուսաստանի ֆինանսների նախարարության նամակում, որը հրապարակվել է գերատեսչության կայք- էջում:
Տեղեկատվության համաձայն՝ 2017-19թթ., Աբխազիայի սոցալ-տնտեսական զարգացման նպատակով` բյուջեից որպես ֆինանսական աջակցություն  կտրամադրվի 3 միլիարդ ռուբլի: Միևնույն ժամանակահատվածում և նույն նպատակով Հարավային Օսիային կտրամադրվի  4.6 մլրդ ռուբլի:
Աբխազիայի բյուջեում կներդրվի  4, իսկ Հարավային Օսիայի բյուջեում`  3 մլրդ ռուբլի:

Թողնել պատասխան