Հայկական ժառանգությունը և ոչ միայն. դասախոսություն վիրահայ երիտասարդների համար

Քվեմո Քարթլիի, Աջարայի եւ Թբիլիսիի  մի խումբ երիտասարդներ  մասնակցել են Վիրահայոց թեմի կազմակերպած`  «Առաջնորդների դպրոց» խորագրով ծրագրին:

Ծրագիրն իրականացրել էր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը: Երեք օրերի  ընթացքում մասնակիցներն ունկընդրել են  հայ եկեղեցու կարեւորության, Թբիլիսիի հայկական ժառանգության, եվրաինտեգրման եւ այլ թեմաների մասին դասախոսություններ:saytihamar

Ծրագրի մասին «Ալիք»  մեդիան զրուցեց  Վիրահայոց Թեմի   երիտասարդական ծրագրերի համակարգող  Նինա Սերոպովայի հետ.

«Ծրագիրն իրականացվում է  արդեն երրորդ անգամ,  Վիրահայոց թեմի առաջնորդ  Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի աջակցությամբ: Թեմաները տարբեր են: Օրինակ այս անգամ Խորեն Վարդապետը դասախոսություն  կարդաց  կրոնական թեմաներով: Իսկ Քվեմո Քարթլիի հոգեւոր հովիվ Տեր Հուսիկ Քահանա Հարությունյանը ամեն  երեկո պատարագ մատուցեց:  Լեվոն Չիդիլյանը  ներկայացնում էր Թբիլիսիի հայկական ժառանգությունը, Գիորգի Թումասյանը՝ փոքրամասնությունների եւ եվրաինտեգրման, Միխեիլ Ավագյանը` քաղաքացիական հանրության զարգացման եւ ոչ կառավարական կազմակերպությունների մասին թեմաները….»:  nina

Երեկոյան ազատ ժամերին երիտասարդների համար կազմակերպվել են ժամանցային ծրագրեր՝ խաղեր եւ մցույթներ: Նինա Սերոպովան ասում է՝ այս տարվա դասընթացները տարբերվում էին իրենց թեմաների առատությամբ:

«Այս տարի շեշտը դրել էինք տեսական տեղեկատվության վրա: Նպատակն այն էր, որ երիտասարդները հասկանան  ծրագրի ամբողջ իմաստը: Նոր գիտելիքները նրանք մեծ հաճույքով էին ընկալում, հետաքրքրությունը մեծ էր: Ընդհանուր առմամբ դասընթացներն անցան ակտիվ ռեժիմով»:

Ծրագրի ամնեափոքր մասնակիցը 17, իսկ ամենամեծը  25 տարեկան էին: «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանի խոսքով, նման ձեւաչափի  դասընթացները շատ կարեւոր են տարիքային այս խմբի երիտասարդների համար:

levon«Առանձին շինություն կա Ծերովանիում (գյուղ Մցխեթա-Մթիանեթի  շրջանում) եւ առավոտից երեկո երեխաներն իրար հետ են: Արդյունքում նրանք, ովքեր իրար չեն ճանաչում, բայց ապրում են նույն տարածաշրջանում, մտերմանում են,  բարեկամանում: Այն, ինչ սովորում են երեք օրերի ընթացքում մեծ դեր կխաղա իրենց հետագա գործունեության մեջ»:

Դասընթացներին  Լեւոն Չիդիլյանը  ներկայացրել է «Թբիլիսիի-Տփխիսիի պատմամշակութային ժառանգությունը».

xoren«Ահռելի պատմամշակութային ժառանգություն  ունենք: Ես երկու դասընթացի ընթացքում փորձեցի ներկայացնել մայրաքաղաքի կարեւոր շինությունների հեղինակներին:  Ցավոք սրտի այդ շենքերի  մի մասն այժմ գոյություն չունեն, սակայն գալիք սերունդը պարտավոր է դրանց մասին իմանալ: Դրանցից են՝ Ներսիսյան, Գայանյան, Մարիամյան դպրոցները…»:

Ծրագրի ավարտին մասնակիցները հնարավորություն են ունեցել  լինել այն վայրերում, որոնց մասին լսել են: Նրանք  այցելել են Թբիլիսիի հայ գրողների Պանթեոն եւ սբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Նինա Սերոպովան հույս ունի, որ  ձեռք բերած գիտելիքները երիտասարդները կօգտագործեն ապագայում եկեղեցու հետ համագործակցության շրջանակներում, կկարողանան նաեւ այն  փոխանցել  ընկերներին:

Թողնել պատասխան