Ժողովրդին չպետք է զրկել նախագահին ընտրելու իրավունքից. Մարգվելաշվիլի

«Ժողովրդին չպետք է զրկել  նախագահին ընտրելու իրավունքից»:  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքերն է փոխանցել նախագահի մամլո խոսնակ Էկա Միշվելաձեն:

Վերջինս փաստացիորեն պատասխանել է սեպտեմբերի 12-ին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը: Իվանիշվիլին կարծիք էր հայտնել` խորհրդարանական երկրում  նախագահը  չպետք է ընտրվի. «նրան պետք է նշանակի խորհրդարանը»:

Նախագահի մամլո խոսնակը անդրադառնալով Իվանիշվիլիի հայտարարությանը, նշել է.«Եվրոպական երկրներում կան  սահմանադրական կառավարության տարբեր ձևեր: Դրանցից  յուրաքանչյուրը կարող է օրինական և ժողովրդավարական լինել: Սակայն,  ընդհանրապես այս հարցը հասարակության լայն շրջանակների որոշումը պետք է լինի: Այդ պատճառով ժողովրդին չպետք է զրկել ընտրելու իրավունքից»:

Թողնել պատասխան