Հանձնաժողովի կազմից պետք է հեռացնել Էկա Բեսելիային. Սարալիձե

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի համար ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամներից՝ սպանվածներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, չի վստահում միայն Էկա Բեսելիային:

Հետաքննական հանձնաժողովի ղեկավար Սերգի Կապանաձեի հետ հանդիպման ժամանակ Սարալիձեն հայտարարել է, որ կփոխանցի գործի առնչությամբ ունեցած ամբողջ տեղեկատվությունը:

«Բացի Բեսելիայից վստահում եմ հանձնաժողովի բոլոր անդամներին: Ես չեմ կարողանա վստահել մի մարդու, ով ինձ մեղադրում է, թե որոշ քաղաքական ուժերին թույլ եմ տալիս, օգտագործել որդուս հոգին իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասել է Սարալիձեն:

Հիշեցնենք, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության հետաքննության համար ստեղծվել է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որտեղ մեծամասնություն են կազմում ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները: Հանձնաժողովը ղեկավարում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Սերգի Կապանաձեն:

Թողնել պատասխան