Իշխանությունների համար քաղաքացիների կարծիքը շատ կարևոր է. Կվիրիկաշվիլի

«Մենք իշխանություն ենք, որը նաև սխալներ է գործում, այնուամենայնիվ, այդ սխալներին միշտ պատասխան է տրվում և դրանք հաշվի են առնվում հետագա քայլերի ժամանակ»,- կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ անդրադառնալով Խորավայի փողոցում սպանության գործի հետաքննության շուրջ զարգացած վերջին իրադարձություններին:

«Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչպես են քաղաքական ուժերն այդ դժբախտությունը օգտագործում իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Նրանք իրենց անհիմն պահանջներով փորձում են անկայունություն ստեղծել երկրում: Այս ամենը ժողովուրդը տեսնում և լավ հասկանում է: Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը լավ հիշում է այն ժամանակները, երբ մարդիկ ամիսներով կանգնում էին փողոցներում, սակայն իշխանությունների կողմից որևէ արձագանք չէր լինում: Այսօր մենք ունենք մի երկիր, որտեղ իշխանությունների համար մարդկանց կարծիքը շատ կարևոր է»,-ասել է վարչապետը։

Թողնել պատասխան