Վթար Մառնեուլիում

Մառնեուլիի Մայիսի 26-ի փողոցում գտնվող «Ավերսի» կլինիկայի տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում է MarneuliFM-ը։

Տեղեկության համաձայն, իրար են բախվել թեթև մարդատար ավտոմեքենան և մոտոցիկլետը։

Ըստ տեղեկությունների՝ թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը թեթև վնասվածքներ է ստացել. նրան կլինիկայում օգնություն է ցուցաբերվել։