Քութայիսիի օդանավակայանը վերսկսում է աշխատանքը

Քութայիսիի միջազգային օդանավակայանի տարածած հաղորդագրության համաձայն, թռիչքուղու վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին:

Նշվում է, որ օդանավակայանը կվերսկսի ուղևորներ ընդունել հոկտեմբերի 31-ին ժամը 01:00-ից։

Հարկ է նշել, որ արդեն վերանորոգվել են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, ամրացվել հիմքը և իրականացվել 2,5 կմ երկարությամբ թռիչքուղու պլանային վերականգնումը։

Հիշեցնենք` Քութայիսիի միջազգային օդանավակայանում աշխատանքները դադարեցվել են հոկտեմբերի 10-ից: