Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) առողջապահության ոլորտում գները տարեկան աճել են 8.4%-ով: Այս մասին նշված է հոկտեմբեր ամսվա գնաճի մասին զեկույցում։
Ընդհանուր առմամբ, առողջապահության ոլորտում գների աճը արտացոլվել է ընդհանուր գնաճի մեջ 0.69 տոկոսային կետով։
Տեղեկության համաձայն` ամենաշատը աճել են ատամնաբուժական ծառայությունները (ատամի հեռացում)՝ 16.27%-ով։ Բժշկի ծառայությունները (թերապևտի խորհրդատվություն) աճել են 11.76%-ով։
Ինչ վերաբերում է գնի նվազմանը, նվազել են վիրաբուժական ծառայությունները` 0.9%-ով։