Մեկնարկել է Վրաստանի նախագահի այցը Ֆրանսիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Եվրոպայի խորհրդում անձամբ հյուրընկալել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը, հայտնում են Վրաստանի նախագահի աշխատակազմից։

Տեղեկության համաձայն, սյսօր տեղի կունենա Վրաստանի նախագահի և գլխավոր քարտուղարի դեմ առ դեմ հանդիպումը։

Մինչ այդ Վրաստանի նախագահը կմասնակցի «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին», որն ամեն տարի անցկացվում է Եվրոպայի խորհրդի և Ֆրանսիայի կառավարության հովանու ներքո։

Այս տարի Ժողովրդավարության ֆորումի նպատակն է բացահայտել ժողովրդավարության անկման հիմնական գործոնները և գտնել համապատասխան ուղիներ այս խնդրի լուծման համար։

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Վրաստանի նախագահի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Տինի Կոքսի և Իսլանդիայի վարչապետ Կատրին Իակոբսդոտիրի հետ։