Ահաբեկչությունը տեղ չպետք է ունենա ժամանակակից աշխարհում. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter) արձագանքել է Իսրայելի վրա «ՀԱՄԱՍ» իսլամական շարժման հարձակմանը։

Նախագահը նշել է՝ ահաբեկչությունն այլևս տեղ չպետք է ունենա ժամանակակից աշխարհում:

«Մենք խորապես մտահոգված ենք Իսրայելում վերջին սրացումներով և անմեղ մարդկանց մահվամբ: Վրաստանն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահին»,- գրել  է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ» իսլամիստական ​​շարժումը ձեռնարկել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Զինված անձինք հատել են Իսրայելի սահմանը` հրթիռային զարկերին զուգընթաց։ Իր մասշտաբով դա աննախադեպ հարձակում էր:

Սա ամենամեծ միջադեպն է 2021 թվականի տասնօրյա պատերազմից հետո։ Առայժմ հաղորդվում է առնվազն 44 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին։