Գ. կվիրիկաշվիլի. «Հպարտանում եմ թիմակիցներիս հետ անցած 4 տարիների համար»

«Իհարկե, այս 4 տարիների ընթացքում եղել են մարտահրավերներ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում և այդ մարտահրավերները մենք միշտ միասին ենք հաղթահարել, ինչը հպարտանալու առիթ է տալիս»,- հայտարարել է վարչապետ Կվիրիկաշվիլին գործող կառավարության վերջին նիստի ընթացքում:

Վարչապետը ընդգծել է, որ գործող կառավարությունը հիմք է դրել 4 կետ պարունակող ծրագրին, որը՝ նրա համոզմամբ, ապագա 4 տարիների ընթացքում երկրում կարևոր տնտեսական, կրթական, ենթակառուցվածքային և տարածքային կառավարման հարցերի լուծումներ է տալու։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարներին իրականացրած աշխատանքի համար և մաղթել՝ «վաղվա ավելի լավ օր»

Թողնել պատասխան