Վրաց պատգամավորները կերդվեն Աստծո եւ ժողովրդի առջեւ

Նոյեմբերի 19-ին պաշտոնապես կմենարկեն Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները: Նորընտիր խորհրդարանի իրավասությունները ստանձնելու պահից, նախորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանը կդադարի գոյություն ունենալ: Խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի իրավասությունները հստակեցնելուց հետո, խորհրդարանի անդամները երկրին հավատարմության երդում կտան:

Մինչ այդ՝ օրենսդիրի առաջին նիստի ընթացքում, խորհրդարանի իրավասություններին ծանոթացնելու վերաբերյալ հետեւյալ ընթացակարգերը կիրականացվեն․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը խորհրդարանին կներկայացնի ընտրությունների արդյունքները, մանդատային ժամանակավոր հանձնաժողովին կփոխանցվեն պատգամավորների իրավասությունները ներկայացնող անհրաժեշտ փաստաթղթերը: Իր հերթին մանդատային ժամանակավոր հանձնաժողովը նշված փաստաթղթերը կուսումնասիրի եւ դրանց վերաբերյալ զեկույց կներկայացնի օրենսդիրին։

Երդման տեքստն ամբողջությամբ կընթերցի ԿԸՀ ղեկավարը, որին կհաջորդի պատգամավորների՝ «Երդվում եմ» բառակապակցությունը եւ տեքստի ներքո ստորագրելու արարողությունը։ Վրաստանի խորհրդարանի անդամների երդման տեքստը ներկայացնում ենք ստորեւ․ «Ես՝ որպես համայն Վրաստանի ներկայացուցիչ, պատասխանատվություն կրելով երկրի համար, Աստծո եւ ժողովրդի առջեւ հայտարարում եմ, որ բարեխղճորեն կիրականացնեմ խորհրդարանի անդամի իրավասություններն ու պարտականությունները, կհանդիսանամ Սահմանադրական կարգի, երկրի անկախության, միասնության եւ ամբողջականության, ժողովրդի շահերի, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, Վրաստանի անվտանգության ապահովման գրավականը»։ Պաշտոնական արարողությունը կավարտվի Վրաստանի պետական օրհներգով:

Թողնել պատասխան