Արդարադատության տներն ու հանրային կենտրոնները շաբաթ և կիրակի օրերին չեն աշխատի

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, Արդարադատության տների մասնաճյուղերն ու հանրային կենտրոնները շաբաթ և կիրակի օրերին չեն աշխատի: Պետական ծառայությունների զարգացման գործակալության տեղեկատվությամբ նոյեմբերի 23-ից արդարադատության տների մասնաճյուղերն ու հանրային կետրոնները կաշխատեն երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-ից մինչև երեկոյան 21:00-ն:

Ժամը 22:00-ից տեղաշարժի արգելքի պատճառով Թբիլիսիի, Բաթումիի և Քութաիսիի արդարադատության տները նույնպես հաճախորդներին կսպասարկեն վերոնշյալ ժամերին:

Հիշեցնենք, արդարադատության տներ, կամ հանրային կենտրոններ այցելելու համար հաճախորդները հնարավորություն ունեն հատուկ ստեղծված՝ my.gov.ge առցանց հարթակում գրանցել իրենց այցը 5 լեզվով՝ վրացերեն, աբխազերեն, անգլերեն, հայերեն և ադրբեջաներեն: