Այս տարի Վրաստանում 640 կմ ճանապարհ է նորոգվել

Վրաստանում 9 ամսվա ընթացքում վերանորոգվել է 640 կմ ավտոճանապարհ: Այս մասին տեղեկացրել են երկրի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունից: 

Փոխնախարար Իրակլի Կարսելաձեի խոսքերով` 2018 թվականին 218 կմ ճանապարհ է վերանորոգվել: Շինարարության, վերանորոգման և պահպանման ծախսերը գերազանցել են 1,3 մլրդ լարին:

Նա նաև ասել է, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին ավտոճանապարհների դեպարտամենտը 313 համաձայնություն է ձևակերպել` 725 մլն. լարի (244մլն. դոլար) ընդհանուր արժեքով:

Փոխնախարարը հատուկ առանձնացրել է լեռնային ճանապարհների վերանորոգումն ու շինարարությունը: Այս տարվա սկզբից 19 նախագծի ընթացք է տրվել:

Հիշեցնենք` ի թիվս այլ ճանապարհների` այս պահին ընթացքի մէջ է Ճավճավաձեի պողոտայի նորացումը, նաև օդանավակայան տանող` Կախեթիի պողոտայի հիմնանորոգումը: Այստեղ հիմնովին փոխվում են բոլոր ենթակառուցվածքները: շահագործումը ծրագրված է նոյեմբերին: