Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Վրաստանի կառավարության հայտարարություններին ռուսաֆոբիայի մասին և կոչ է արել հետաքննել «հակառուսական դրսևորումները»։
Զախարովայի խոսքով՝ 2023 թվականից ի վեր Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը մեկուկես անգամ աճել է՝ հասնելով 1.6 միլիոն մարդու և շարունակում է աճել։
«Այսօր Վրաստանում յուրաքանչյուր չորրորդ զբոսաշրջիկը Ռուսաստանից է։ Վերջերս նաև Վրաստանում տեղի են ունեցել լուրջ միջադեպեր, որոնց մասնակցել են Ռուսաստանի քաղաքացիներ. նրանք, բնականաբար, պահանջում են վրացական իշխանություններից հատուկ ուշադրություն և համապատասխան գործողություններ։ Մենք հույս ունենք, որ Թբիլիսին կձեռնարկի համապարփակ միջոցներ ռուսաֆոբիան կանխելու և Վրաստանում գտնվող բոլոր ռուս քաղաքացիների անվտանգությունը լիովին ապահովելու համար։ Հակառուսական դրսևորումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», — ասել է Զախարովան։