Շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը հայտնել է, որ չվող թռչունների որսաշրջանը սկսվում է օգոստոսի 22-ից։
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունն ամբողջ երկրում կիրականացնի 24-ժամյա խիստ հսկողություն՝ անօրինական որսը կանխելու, ճնշելու և հայտնաբերելու նպատակով.
Չվող թռչուններ որսալ ցանկացող յուրաքանչյուր ոք պետք է որսից առաջ մուծի վճարը (10 լարի): Վճարը կարող է մուծվել Վրաստանի ցանկացած բանկում, բանկային կոդ՝ 220 101 222, հաշվեհամար՝ №200122900, բյուջետային եկամուտների տեսակը որոշող գանձապետական կոդ՝ 3033:
Որսաշրջանը կտևի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը: