Հայտնի են 2021 թվականի ազգային քննությունների առավելագույն բալերը և քննության տևողությունը

Վրաստանի ԿԳ նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը սահմանել է 2021 թվականի ազգային քննությունների և ուսանողների դրամաշնորհային մրցույթի առավելագույն բալերը և քննության տևողությունը:

Ինչպես ասվում է կենտրոնի կողմից տարածված հայտարարությունում` դիմորդը նվազագույն շեմը հաղթահարած կհամարվի, եթե օտար լեզվի և մաթեմատիկայի քննություններում ստանա սահմանված առավելագույն բալի 20 տոկոսից ավելին, ընդհանուր ունակությունների դեպքում՝ 30 տոկոսից ավելին, իսկ մնացած բոլոր առարկաներից՝ 25 տոկոսից ավելին:

Քննությունների առավելագույն բալը և տևողությունը աղյուսակում՝

Առարկա/քննություն Առավելագույն բալ Քննության տևողություն
Վրաց լեզու և գրականություն 70 3 ժամ 45 րոպե
Ընդհանուր ունակություններ 80 Բանավոր 1 ժամ 35 րոպե

Մաթեմատիկա 1 ժամ 35 րոպե

Օտար լեզուներ 80 2 ժամ 30 րոպե
Գրականություն 70 4 ժամ
Մաթեմատիկա 51 3 ժամ
Պատմություն 60 2 ժամ 40 րոպե
Աշխարհագրություն 60 2 ժամ 40 րոպե
Կենսաբանություն 70 2 ժամ 30 րոպե
Քիմիա 63 3 ժամ
Ֆիզիկա 63 3 ժամ
Ուսանողների դրամաշնորհային մրցույթ 42 2 ժամ 35 րոպե
Արվեստ 70 3 ժամ
Քաղաքացիական կրթություն 60 3 ժամ 10 րոպե
Աբխազերեն 70 3 ժամ 45 րոպե
Օսերեն 70 3 ժամ 45 րոպե