Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի հարևան երկրներ. թեման տնտեսական դիվանագիտությունն է

Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, առաջիկայում նա այցեր կկատարի Վրաստանի հարևան երկրներ, որտեղ գործընկերների հետ կքննարկի երկրների միջև տնտեսական դիվանագիտությունը:

Ինչպես կառավարության նիստից հետո է հայտարարել Զալկալիանին, Վրաստանի համար շատ կարևոր է աշխարհաքաղաքական նախագծերի տնտեսական խրախուսումը:

«Առաջիկայում ես այցեր կունենամ մեր հարևան երկրներ և ամենակարևոր թեմաներից մեկը կլինի հենց տնտեսական դիվանագիտությունը, մեզ համար կարևոր է աշխարհաքաղաքական նախագծերի տնտեսական խթանումը և համատեղ այն երկրներին ներկայացումը, որտեղից հնարավոր է լրացուցիչ բեռներ ներգրավել Վրաստանի տարածքով», — հայտարարել է  Զալկալիանին: