Վրաստանից չկառավարվող Ցխինվալիի դե ֆակտո նախագահի խորհրդական և Ժնևի բանակցություններում օսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոչիևը հայտարարել է որ անհանգստացած են Թամազ Գոլոևի ճակատագրով, որը լրտեսության մեղադրանքով կալանավորված է Վրաստանում։
«Ուսանող Թամազ Գոլոևն առևանգվել է. նա գործուղման մեջ էր հարևան պետությունում, և մենք շատ մտահոգված ենք նրա ճակատագրով։ Սա շատ բացասական ազդանշան է մեր գործընթացի, Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ քննարկման համար», — ասել է Կոչիևը։
Թամազ Գոլոևին ապրիլին ձերբակալել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը և մեղադրանք ներկայացրել օտարերկրյա պետության օգտին աշխատելու համար։
Թամազ Գոլոևին սպառնում է 8-ից 12 տարի ազատազրկում։