Այսօր մենք ունենք շատ արդյունավետ կառավարություն և լավ վարչապետ. Իվանիշվիլի

«Այսօր մենք ունենք շատ արդյունավետ կառավարություն, շատ նորարարական և լավ վարչապետ», — երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Հարցը վերաբերում էր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականության վերադառնալուն և թե մոտ ապագայում ինչպիսի՞ն կարող է լինել երկրի քաղաքական-տնտեսական իրողությունը:

Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ իր վերադարձը քաղաքականություն խախտում է կանխատեսումները, սակայն միտված է «Վրացական երազանքի» կառավարումն առավել կազմակերպված դարձնելուն: Նույն համատեքստում Իվանիշվիլին գովաբանել է կառավարության ղեկավարին և գործող նախարարներին:

«Կարծում եմ՝ կառավարության փոփոխություններն արդեն տեղի են ունեցել, և այսօր մենք ունենք շատ արդյունավետ կառավարություն: Ունենք շատ նորարարական և լավ վարչապետ, արժանապատիվ նախարարներ: Խորհրդարանում իրավիճակի փոփոխության համար ևս ջանքեր կգործադրեմ», — ասել է Իվանիշվիլին: