Նոր ուսումնական տարվանից դասերի տևողությունը կավելանա

Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ՝ նոր ուսումնական տարվանից դասերի տևողությունը կավելանա։ Մինչ այժմ համաճարակի պատճառով դպրոցներին թույլատրվում էր կրճատել դասաժամերը մինչև 30-35 րոպե, նոր ուսումնական տարվանից նրանք այլեւս այդ իրավունքը չեն ունենա։

ԿԳՆ-ից հայտնում են, որ համաճարակի հետ կապված կանոնակարգերն այլևս չեն գործում, հետևաբար` դասաժամի կրճատման կարիք չկա, և յուրաքանչյուր դասի կտրվի այնքան ժամանակ, որքան սահմանված է ազգային ուսումնական պլանով, այսինքն` դասաժամերը կտևեն 40-45 րոպե՝ 30-35 րոպեի փոխարեն։

Դասամիջոցը կրկին կտևի առնվազն 5 րոպե, իսկ մեծ դասամիջոցը չի գերազանցի 30 րոպեն և պակաս չի լինի 10 րոպեից։