II-VI դասարանների աշակերտների համար համակարգչային տեխնոլոգիաների ուսուցումը կդառնա պարտադիր

2022-2023 ուսումնական տարվանից համակարգչային տեխնոլոգիաների ուսուցումը պարտադիր է դառնում բոլոր դպրոցների II-VI դասարանների աշակերտների համար։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։

Գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տարրական դասարաններից կուսումնասիրվեն ծրագրավորման տարրերը, ինչը, ըստ նրանց, կապահովի աշակերտների ալգորիթմական մտածողության և տեխնոլոգիական հմտությունների զարգացումն ու ամրապնդումը։

Ըստ ԿԳՆ-ի, նոր ուսումնական տարվանից, հաշվի առնելով դպրոցներում առկա ռեսուրսները, աշակերտներին նաև հասանելի կլինեն STEAM ակումբները, որոնց շրջանակներում ուսանողները կստեղծեն տարբեր տեխնոլոգիական նախագծեր և հնարավորություն կունենան ներկայացնելու դպրոցական նախագծերը STEAM կոնֆերանսների ժամանակ։