Ճիճինաձեն կասկածում է, որ Զուրաբիշվիլին 53 տոկոս ձայն կհավաքի

Ճիճինաձե

«Վրացական երազանք»-ից հեռացված, այժմ «Հայրենասերների» խմբակցության անդամ պատգամավոր Դավիդ Ճիճինաձեն չի հավատում այն հարցումներին, ըստ որոնց իշխող ուժի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կհավաքի ձայների 53 տոկոսը։

Նա պնդում է, որ 2016-ին նույնիսկ «Վրացական երազանք»-ը դժվարությամբ 48 տոկոս հավաքեց։

Ճիճինաձեի խոսքով, երկրում ճգնաժամային իրավիճակը խորանում է իշխանությունների սխալ գործողությունների պատճառով:

«Ինքնասիրություն ունեցող նախարարը չպետք է գնա խորհրդարան: Խորհրդարանն օրենսդիր մարմին է, որտեղ, սակայն, լուռ ու մունջ շատ մարդիկ կան նստած։ Նրանք նախարարին խուսափում են հասարակությանը հուզող հարցերը տալ, բայց իրենց անձնական խնդրանքով դիմում են։ Ես նկատի չունեմ նրանց, որոնց հասարակությունը ընդունում է»,- ասել է Դավիդ Ճիճինաձեն: