Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հունվարի 25-27-ին երկրում կպահպանվի առանց տեղումների եղանակը:
Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կկազմի +13,+18 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում՝ +8,+13 աստիճան:
Հունվարի 28-ին Վրաստանի որոշ շրջաններում կտեղա անձրև, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ: