Ծկղալտուբոյում հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել

Վրաստանի Ծկղալտուբո քաղաքում գտնվող «Մեգոբրոբա» առողջարանում բռնկված հրդեհի հետևանքով երկու տարեց կին են մահացել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Ինչպես հայտնի է, հրդեհը բռնկվել է առողջարանի եռահարկ շենքի երկրորդ հարկի սենյակներից մեկում, որտեղ էլ գտել են մահացած կանանց:

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները առողջարանից անվնաս տարհանել են 35 քաղաքացու: Տուժածներ չկան:

Դեպքի վայրում աշխատել են հրշեջ-փրկարարական չորս ջոկատ, մոբիլիզացված են ոստիկանության և շտապօգնության անձնակազմերը: