Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Վրաստանում 2019-2020 ուսումնական տարին այս անգամ դպրոցներում, ԲՈՒՀ-երում և մանկապարտեզներում մեկնարկում է սեպտեմբերի 16-ին, քանի որ սեպտեմբերի 15-ը ոչ աշխատանքային օր է:

Այս տարի դպրոցներում գրանցվել է 54,6 հազարից ավելի առաջին դասարանցի: Հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 12-ը, բացառությամբ ավարտական (մայիսի 20) և առաջին դասարանի աշակերտների (մայիսի 27):

Վրաստանի 19 դպրոցներում ուսումնական գործընթացը ելնելով վերանորոգողական աշխատանքներից, կմեկնարկի մի փոքր ուշ: Այդ թվում է նաև Ախալքալաքի շրջանի Չամդուրա գյուղի հանրային դպրոցը, որտեղ ուսումնական տարվա մեկնարկը կտրվի սեպտեմբերի 23-ին:

Նոր ուսումնական տարվանից բոլոր առաջին դասարանցիները կստանան համակարգիչներ՝ բարելավված տեխնիկական հնարավորություններով: Մինչև տարեվերջ Վրաստանի մասշտաբով մոտ 400 դպրոց կունենա համացանց և համակարգիչներ, այս գործընթացը կշարունակվի նաև հետագայում:

Բոլոր նորույթները կրթական համակարգի բարեփոխման մասն են հանդիսանում, որը ենթադրում է ուսումնական գործընթացը մոտեցնել ժամանակակից միջազգային չափանիշներին: Բարեփոխումների իրականացումը 2019-ի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատաշվիլիի ղեկավարությամբ է մեկնարկել, կշարունակվի առաջիկա 4 տարիների ընթացքում: Բարեփոխման նպատակն է Վրաստանը դարձնել կրթական կենտրոն և տարածաշրջանի առաջնորդ:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական տարին հիմնարկների վարչակազմերի կողմից է սահմանվում: Այսպես, օրինակ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում ուսանողների դասընթացները կմեկնարկեն սեեպտեմբերի 16-ին, Իլիայի պետական համալսարանում՝ հոկտեմբերի 7-ին, իսկ Թբիլիսիի պետական տեխնիկական, ինչպես նաև բուհերի մեծ մասի դեպքում՝ սեպտեմբերի 23-ին:

Ինչ վերաբերում է հանրային մանկապարտեզներին, այստեղ ուսումնական-դաստիարակչական գործընթացը ևս մեկնարկում է սեպտեմբերի 16-ին: