Վիրահայոց թեմի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց ապրիլի 9-ի անմեղ զոհերի հիշատակին

Վիրահայոց թեմի պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց և իր խոնարհումը բերեց Ապրիլի 9-ի անմեղ զոհերի հիշատակին։

Տեղեկությունը տարածում է Հայարտուն կենտրոնը:

Ապրիլի 9-ի Թբիլիսիի ողբերգությունից անցել է 33 տարի: 1989-ի այս օրը լուսադեմին, Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչև այսօր էլ անհայտ է:

Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր: Սա նաև Վրաստանի անկախության վերականգնման օրն է: Ավանդաբար, այս օրը նշվում է Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Մարդիկ գիշերվանից են սկսում մոմավառությունը, այն շարունակվում է մինչև առավոտ:

«Արյունոտ կիրակի»․ ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 33 տարի