Երեկվա օրը համառոտ. հունիսի 8

«Վրացական երազանք» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն «կեղծ» է անվանել այն հայտարարությունները, թե իշխանությունը հակաարևմտյան հռետորաբանություն է գործածում։

Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին այցելել է Մառնեուլի` քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող ծառայությունների համար կառուցվող շենքի շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը հայտարարել է, որ Վրաստանն այն հինգ պետություններից մեկն է, որը նպաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցմանը:

Քութայիսիի միջազգային օդանավակայանը մայիսին ռեկորդային թվով ուղևորներ է ունեցել։ Մայիսին Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութայիսիի միջազգային օդանավակայանից օգտվել է 126 հազար 864 ուղևոր, այն դեպքում, երբ նախքան համաճարակը՝ 2019 թ. մայիսին օդանավակայանը սպասարկել է 64 հազար 745 ուղևորի։

Վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում կանխվել է օրենքի 3 խախտման դեպք։

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարության փոխանցմամբ՝ ավարտվել է հանրակրթական դպրոցների տնօրենների թեկնածուների ատեստավորման գործընթացը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի վերաբերյալ Վրաստանի նախաձեռնած բանաձևը։

2023 թվականի հոկտեմբերի 1-ին Starring Georgia համերգային ծրագրի շրջանակներում կհյուրընկալվի ամերիկացի երգիչ Բրունո Մարսը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկություններով, անչափահասին ապօրինի ազատությունից զրկելու մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) օրենսդրական առաջարկով է հանդես եկել:

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) փոխանցմամբ՝ Վրաստանի միջազգային պահուստները դեռ բարձր մակարդակի վրա են, թեև վերջին մեկ ամսում նվազել են։

Ուկրաինայում ընթացող մարտերում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել: Ըստ տեղեկությունների՝ Զուրաբ Մուշուքիան մահացել է Դոնեցկի մարզի Բախմուտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից։