«Սարփի»-ում չհայտարարագրված ոսկու ներմուծման դեպք է կանխվել

Վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում կանխվել է օրենքի 3 խախտման դեպք։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Վրաստանի 1 քաղաքացու և 2 օտարերկրյա  քաղաքացիների զննման արդյունքում հայտնաբերել են 43 հազար 460 լարիի չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը՝ 451,89 գրամ)»,- ասված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։

Օտարերկրյա օրինախախտ քաղաքացիների գործի նյութերը հանձնվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա ուսումնասիրման համար, իսկ Վրաստանի օրինախախտ քաղաքացին  7573,59 լարիի չափով դրամական տուգանքի է ենթարկվել։