Ուկրաինայում զոհվել է 45-րդ վրացի մարտիկը

Ուկրաինայում ընթացող մարտերում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել: Ըստ տեղեկությունների՝ Զուրաբ Մուշուքիան մահացել է Դոնեցկի մարզի Բախմուտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից։

Նշենք, որ անցյալ տարվա ապրիլի 16-ին, երբ Ուկրաինայում զոհվեցին 3 վրացի մարտիկներ, Զուրաբ Մուշուքիան ծանր վիրավորվել էր և ապաքինվելուց հետո վերադարձել մարտի դաշտ։

Ի դեպ, 2022 թվականի փետրվարից մինչ այժմ ուկրաինական պատերազմում զոհվել է 45 վրացի կամավոր. նրանք կռվում էին Ուկրաինայի զինված ուժերի կողմից։