Մետրոյի վթարը միայն մեկ ընկերության պատասխանատվությունը չէ․ Նարմանիա

«Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզումը միայն մեկ ընկերության պատասխանատվությունը չէ: Հետաքննության ընթացքում պետք է բացվեն բոլոր նախագծման փուլից սկսված բոլոր հանգույցները»։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիան՝ «Palitranews» հեռուստաընկերության «360 աստիճան» հաղորդման ընթացքում:

«Չեմ կարծում, որ տեղի ունեցածը լուրջ խնդիր է: Հարկ եմ համարում նշել, որ մենք բարեփոխումներ ենք անցկացրել քաղաքապետարանի ենթակայության տակ գործող լաբորատորիայի գործառույթում նույնպես: Նպատակն այն էր,  որ բոլոր տարբեր նախագծերը ունենային լաբորատոր եզրակացություն: Մենք լաբորատոր եզրակացություն պահանջում էինք յուրաքանչյուր նախագծի համար»,-ասել է Նարմանիան։

Նախկին քաղաքապետի խոսքով, 3-4 նախագիծ չի ստացել դրական եզրակացություն չի ստացել, որոնց գումարը չի վճարվել:

«Ցավալի է, որ այս նախագծի հարցով տեխնիկական հետազոտություն չի իրականացվել:  Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը պետք է ցուցաբերեր առավել մեծ հետաքրքրություն և ուշադրություն տեխնիկական հետազոտություն անցկացնելու համար: Այնուամենայնիվ, ողջ պատասխանատվությունը չպետք է կրի միայն մեկ ընկերություն»,-ասել է Նարմանիան

Թողնել պատասխան