Թբիլիսիի քաղաքապետարանը 60 հազար դոլար կծախսի ֆեյսբուքի գովազդի վրա

Թբիլիսիի քաղաքապետարանը ծրագրում է ավելի քան 150 հազար լարի ծախսել սոցիալական ցանցերի գովազդների համար: Այս մասին ասվում է պետական գնումների գործակալության պաշտոնական հայտարարությունում:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրամանի համաձայն՝ այդ գումարներով գովազդվելու է քաղաքապետարանի հետ կապ ունեցող 12 ֆեյսբուքյան էջ: Քաղաքապետարանում գտնում են, որ այսօրվա դրությամբ ֆեյսբուքը Թբիլիսիի և Վրաստանի ամենահանրահայտ սոցիալական ցանցն է, և ֆեյսբուքյան գովազդը նկատելիորեն նպաստելու է քաղաքապետարանի գործունեության պատշաճ լուսաբանմանը:

Հայտարարության մեջ նաև նշվում են կատարման ժամկետները՝ 2018-ի դեկտեմբերից 2019-ի հունվար: Գնումների պետական գործակալությունը գումարի հատկացման որոշումը պետք է կայացնի մինչև փետրվարի 5-ը: Գնումը ֆինանսավորվում է բյուջեից՝ «հանրության համար կարևոր ինֆորմացիայի տարածում» անվան տակ:

Թողնել պատասխան